Կապույտ վերնաշապիկով տարեց գեղջուկը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Այս փոքր չափերի աշխատանքը ներկայացնում է մի տղամարդու՝ մեծահասակ, ճերմակած մազերով և մորուսով, ով հենվել է մեջքով մոխրագույն-սպիտակ պատին, որի վրա ընկած է թավ, մուգ մոխրագույն ստվեր՝ ամբողջապես կրկնելով տղամարդու ֆիգուրի ուրվագիծը: Աշխատանքը հորինվածքային առումով պատկանում է պորտրետի՝ մինչև գոտկատեղ պատկերող տիպին: Տղամարդը հագել է ազատ, կապտա-մոխրագույն վերնաշապիկ՝ կապված կարմիր գոոտիով, նույնատիպ ազատ, ճմրթված տաբատ, հնամաշ, մուգ- դարչնագույն վերնազգեստ, բարձր, հին գլխարկ: Պարանոցին վերնաշապիկի վրայից բարակ ոսկեգույն շղթա է կապված: Ձախ ձեռքի երկու մատներով նա բռնել է գոտիից, աջ ձեռքը պահած է մեջքին կամ գրպանում: Մգացած դեմքը ծածկված է նոսր մազաշերտով: Շագանակագույն մազերը փարթամ են, բեղերը ու մորուքը տեղ-տեղ սպիտակած են: Հեղինակ՝  Աբրահամ Եֆիմովիչ Արխիպով Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-46