Կանաչով շրջապատված քաղաքային բնապատկեր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ջրաներկով կատարված նրբերանգային գունանկարի գեղեցիկ նմուշ է՝ հագեցած գայֆեճյանական գունախաղի հարստությամբ: Առաջին պլանում պատկերված է բաց երկնագույնով և բաց մոխրագույնով կերտված ճարտարապետական մոտիվ՝ պատշգամբներով, միջին պլանի ակտիվ կանաչներով և հեռվում բացվող համայնապատկերի մանուշակագույնով: Գողտրիկ այս գունանկարը, չնայած փոքրիկ չափերին, ունի համայնապատկերային հնչողություն և գունային հազարաթրթիռ խաղ: Հեղինակ՝  Վ.Գայֆեճյան /1879-1960/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դար, առաջին կես Նյութը՝  թուղթ, ջրաներկ Չափս՝  24x30,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 9491/14