Կաղապար գուլպայի

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոստայնանկության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Գուլպայի կաղապար Բնօրինակի անվանում՝  Կաղապար գուլպայի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Կաղապար գուլպայի - սև գույնի, ունի եզրագոտի եռանկյունաձև խորությամբ զարդապատկերներ: Հիմնական կոմպոզիցիան էլիպսաձև և եռանկյունաձև խորությամբ տարբեր ձևով տեղադրված զարդանախշով կենտրոնական մասում կազմում են վարդյակ, որից վեր տեղադրված է 2 սմ խորությամբ 2 ակոս: Դրանից վեր կրկնվող ծաղկանախշ և եռանկյունաձև ծաղկանախշով զարդագոտի: Հակառակ երեսին` ,, Ա+Ս+82թ.,,: Կատարված է փորագրման տեխնիկայով: Հեղինակ՝  Սրկոյան Արսեն Լայնություն (սմ)՝  8 Երկարություն (սմ)՝  52 Նյութը՝  փայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 83 Բաժնեհաշվառանիշ՝  Կ2 30/2