Կաղապար ապարանջան

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Չորսու է. աշխատանքային մակերեսին երկայնակի, խորադիր տարբերակով պատկրված է ստանալիք զարդանախշը՝ ծաղկաշղթա՝ ծաղիկ-տերև-ցողուն-ծաղիկ...հաջորդականությամբ: Ծաղիկները չորսն են, քառաթերթ, տերևները՝ յուրաքանչյուր կողմից երկուական: Աշխատանքային մակերեսի լայնակի գլուխները կենտրոնական մասերում փոս են արված: Նյութը՝  պողպատ Լայնություն (սմ)՝  2.4 Երկարություն (սմ)՝  6.1 Բարձրություն (սմ)՝  2.1 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/23 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628