Կաթնաման

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Կաթնաման Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գոգավոր հատակով, դեպի վեր նեղացող իրանով և լայնացող բերանով: Իրանին և բերանին շրջագծեր կան: Բերանի երկու կողմում՝ գամված օղակների միջև, աղեղնաձև գծանախշված բռնակ: Բերանին պարզ փորագրությամբ արձանագրություն է՝ արաբատառ թվագրումով. «ՕՂԼԻ ՀԱՃԻ ԱՐՈՒԹԻՆ» /1232=1817թ./: Տրամագիծ (սմ)՝  Բերանի՝ 11.5 Բարձրություն (սմ)՝  9 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1817թ. Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5688/9 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-675