Ծրագիր ‹‹Կորիոլան›› ներկայացման

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երփեղկ է, ունի երկփեղկ ներդիր:Շապիկի դիմերեսին պատկերված է տղամարդ, գրված է Հայկ. ՍՍՀ կուլտուրայի մինիստրություն Գ.Սունդուկյանի անվան աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր պետական ակադեմիական թատրոն, ներկայացման անունը և հեղինակը՝ ‹‹Կորիոլան›› Վ.Շեքսպիր, ներսի ձախ փեղկին 1981թ. ՍՍՀՄ պետական մրցանակները շնորհելու մասին է գրված և մրցանակակիրների լուսանկարներն են պատկերված: Աջ փեղկին 4 պատկեր է ներկայացումներից: Դարձերեսին ևս մարդկային պատկերներ են, ստորին աջ անկյունում գրված է՝ Գ.Սունդուկյանի անվան թատրոնի տպարան, պ. 1272, տ. 10000, գինը 25 կոպ.: Ներդիրի դիմերեսին ռուսերենով գրված է թատրոնի անունը՝ Кориолан трагедия в 2-х частях, постановка народного артиста СССР,-лауреата Гос. премии Арм. ССР Рачья Капланяна, первое представление состоялось 15-го сентября 1978г., ներսի ձախ և աջ փեղկերին գործող անձանց անունները, դարձերեսին գլխավոր նկարչի, գեղարվեստական մասի վարիչի և այլոց անունները, գինը՝ 15 կոպ., տպարանը: Նյութը՝  ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Լայնություն (սմ)՝  18.3, ներդիրը՝ 11.5 Բարձրություն (սմ)՝  27, ներդիրը՝ 25.2 Նվիրատու՝  Գ.Սունդուկյանի անվան աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր պետական ակադեմիական թատրոն Տպարան՝  Գ.Սունդուկյանի անվ. թատրոնի տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4039/3ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Փ-49