Ծրագիր ‹‹Իմ զոքանչը›› ներկայացման

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկփեղկ է, դիմերեսին գրված է Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն և ներկայացման անունը՝ ‹‹Իմ զոքանչը›› Վ.Կոտոյան, Գ.Խուգաեվ, Վոդևիլ-օպերա 2 մասից, թարգմ.՝ Մ.Բերոյանի, 38-րդ թատերաշրջան: Ներսում ձախ փեղկին գրված է՝ Բեմադրությունը՝ ՀՍՍՀ վաստ. արտ. Կ.Խաչվանքյան, դիրիժոր՝ Լ.Աբրահամյան, նկարիչ՝ արվ. վաստ. գործիչ Մ.Սիմոնյան և այլոք, առաջին անգամ խաղացվել է 1972թ. ապրիլին: Աջ փեղկին ներկայացված են դերակատարները՝ Սաթենիկ-ՀՍՍՀ վաստ. արտ. Ս.Գրիգորյան, ... Մուրադ-Ռ.Ղամբարյան, Կ.Մալունցյան: Թատրոնի գլխավոր ռեժիսոր, արվեստի վաստ. գործիչ Ե. Ղազանչյան: Դարձերեսին՝ Բեմադրական մասի վարիչ-Ռ.Այվազյան....նարեկայացումը վարում է՝ Ա.Ղարիբյան, Թատրոնի գլխ. ադմինիստրատոր Գ.Ղազարյան, 3-րդ զանգից հետո մուտքը արգելվում է, գինը 5 կոպ.: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980-ական թթ. Լայնություն (սմ)՝  12.2 Բարձրություն (սմ)՝  20.7 Նվիրատու՝  Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4050/7ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Փ-53