Ծխարկման անոթ եռագույն

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Մինչքրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Շեփորաձև սնամեջ անոթ է: Իրանի կենտրոնում արված են երեք սեպաձև կտրվածքներ, դրանց արանքում դեպի վեր գալարվող երեք օձերի քնդակազարդեր են: Անոթի վերին մասում երկրաչափական զարդապատկերներ են՝ օխրայով և սպիտակ ներկով արված: Անոթը նախատեսված է եղել թաղման ծեսի համար: Հայտնաբերման վայրը՝  Լճաշեն, Գեղարքունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք. ա. XVI-XVդդ. Նյութը՝  կավ Տրամագիծ (սմ)՝  22,5 Բարձրություն (սմ)՝  43 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՆ 2491/97