Ծխամորճով նատյուրմորտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Նկարի կոլորիտը՝ դեղնականաչի, դարչնագույնի, կապտականաչի մուգ երանգներն են: Առաջին պլանում սփռոցվող ծածկված սեղանի հարթության վրա աջից թափանցիկ, դեպի շուրթը լայնացող, կոնաձև ոտնակով բաժակ: Նրանից հետ, ձախում դեղնականաչավուն պտուղ՝ մի մասն արտացոլված բաժակի մեջ: Կենտրոնում մուգ շագանակագույն ծխամորճ, ձախում ձևախախտված թասիկ, մեջը՝ կոկոս հիշեցնող պտուղ: Հետին պլանում, կենտրոնում թափանցիկ, ոտնակով մրգաման՝ մրգերով լի: Ձախում՝ նեղ վզով սափոր: Մրգամանից աջ՝ միջին հաստության գիրք: Նկարի շրջերեսին փակցված է պիտակ՝ նկարի ստեղծման վայրի և ժամանակի մասին տվյալներով: Անստորագիր: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  69,3 x 43,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 5 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 5