Ծխամորճով նատյուրմորտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Չեզոք գորշ վարդագույն, շագանակագւյն ֆոնին հարթ, գորշ դեղնականաչ մակերես է, որին ձախից վերևում կանգնած է ցածր ուռուցիկ կերամիկական կապտաերկնագույն անոթ՝ տափակ հիմքով, նեղացող վզիկով և երկու բարակ ուղղանկյուն բռնակներով: Կողքին միագույն վեր շրջված կոնուսանման կափարիչ է՝ զարդարված ոսկեգույն նախշով: Կենտրոնում առջևից մեծ սև ու մանուշակագույն ծխամորճն է՝երկար սև ծխափողով: Ավելի աջ վերևից ցածրիկ կապտաերկնագույն կլորավուն բաժակ է՝ փոքր ուղղանկյուն բռնակով: Աջից մեծ երկնակապույտ թեյամանն է՝ տրամատված կողերով, երկար քթով, մեծ բռնակով: Կողքից բարակ թելից կախված է դեղնա-կանաչ, կարմիր-դարչնագույն կողավոր գնդակը՝ ոչ կանոնավոր ձևի: Առարկաներից ընկնում են շեղ ու գորշ ստվերներ: Հեղինակ՝  Նիկոլաև Իվան Վասիլևիչ ծնվ. 1940 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1967 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  Ժ-13 ԿԱ ԿՊ-15