Ծխախոտատուփ

Թեմա՝  Ներգործող (խթանիչ) / նարկոտիկ միջոցներ Ենթաթեմա՝  Ծխելու պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծխախոտատուփ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի ուղղանկյունաձև երկու փեղկ, որոնք իրար միանում են տուփի երկայնքով ձգված ծխնիով, և սեղմնակավոր փական, որի սեղմնակի վրա ագուցված է կանաչ քար: Փեղկերը՝ դեպի ներս ծալված, նեղ և հարթ շուրթերով: Վերին փեղկի երեսը զարդանախշված է երկրաչափական բուսանախշերով, ունի վերադիր գեղագիր՝ ‹‹Վարսենիկ››: Երկրորդ փեղկի վրա ներսից դրոշմներ են՝ գեղագիր ‹‹AA››՝ վարպետի անվան, ազգանվան սկզբնատառերը, Մոսկվայի փորձապալատի կնիքը: Վարպետ՝  Ա.Ալեքսանդրով Լայնություն (սմ)՝  8.5 Երկարություն (սմ)՝  11 Նյութը՝  արծաթ, կանաչ պրազոպալ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Քաշ (գր)՝  149 Հաստություն (սմ)՝  1.6 Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Հայտնաբերման ժամանակը՝  1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8229/7 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-839