Ծառերով բնանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Դեղնականաչ, շագանակագույն հարթավայրի վրա երկու նեղ, մանուշակագույն, թանաքագույն գյուղական ճանապարհների խաչմերուկ է: Ճանապարհները միմյանցից բաժանվում են բարձր ծառերի խմբերով, որոնք ունեն թեքված մոխրաշագանակագույն բներ, ճկուն, վար իջնող ճյուղեր՝ խիտ դեղին, կանաչ, շագանակագույն տերևային ծածկույթ: Ճանապարհից աջ երկու մարդկանց ֆիգուրներ են՝ մուգ տաբատներով, մոխրագույն, վարդագույն, կարմիր վերնաշապիկներով: Նրանց ֆիգուրները տրված են ընդհանրացված, հաստ վրձնահարվածներով, որոնք ուրվագծված են մուգ գույնով: Ձախից առաջրն պլանում մի քանի ոչ մեծ, կարմիր, մոխրագույն, շագանակագույն խրճիթներ են՝ մոխրականաչ կտուրներով: Դրանց վրա են ծառերի կատարները և կապտա-երկնագույն երկինքը, որը երևում է ծառերի տերևների արանքներից: Հեղինակ՝  Լենտուլով Արիստարխ Վասիլևիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ - 115