Ծառ մամռապատ լճափին

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առջևի պլանին ձախից կա հաստաբուն, հզոր, փռված դեղնականաչ տերևներով ու ճյուղերով ծառ, կողքին կապույտ, կանաչ, գորշ արհեստական լիճն է, որի վերևի ձախ և աջ մասերում ծառեր են՝ նկարված ընդհանրացված, խառնված գորշ թանաքագույն, կանաչ, երկնագույն, դեղնադարչնագույն երանգներով: Կանաչի և խոտի պինդ ու խիտ զանգվածն է պատկերի ամբողջ հարթությունով: Հեղինակ՝  Կուպրին Ալեքսանդր Վասիլևիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-7