Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Նատյուրմորտ
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Նկարի գրեթե ողջ մակերեսով պատկերված է ծաղկաման՝ մեջը ծաղիկներ՝ դրված հարթ և կլոր, կարմրադարչնագույն սեղանածածկին: Բարձր կապույտ ծաղկամանը՝ տափակ, լայն ոտքով, ցածր, նեղացող բերանով կիսածածկված է զմրուխտե կանաչ սրածայր, երկարավուն տերևներով: Փնջում ձախից սպիտակում է խոշոր քաջվարդը՝ հաստ, դեղնաշագանակագույն ցողունին, աջում՝վարդագույնն է՝ ցածր կանաչ ցողունի վրա: Նրանց միջև չբացված չորս կոկոն կա: Ֆոնը կարմիր, բորդո, գորշ վարդագույն, երկնագույն է:
Հեղինակ՝ Կոնչալովսկիյ Պյոտր ՊետրովիչՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1943Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-264