Ծածկոց (սեղանի)

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քառակուսաձև է՝ բամբակյա կապույտ կտորից, եզրերը ծալված և թելքաշ է արված: Եզրերի մոտ, լայն թելքաշով երկու համակենտրոն քառակուսաձև զարդագոիտիներ են: Կենտրոնի քառակուսու ներքին անկյուններում թելքաշով արված եռանկյունաձև հորինվածքներ են, որոնք կազմված են խաչահիմք պատկերներից: Երկրորդ շրջանակը կազմված է ութաթև աստղածաղիկների պատկերներից, որոնց չորս անկյուններում քառակուսի խաչահիմք թելքաշ հորինվածքներ են: Վերջիններս իրար միանում են աստիճանաձև գծերով, որոնց միացման կետում ուղղանկյունաձև թելքաշ պատկերներ են: Վարպետ՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Լայնություն (սմ)՝  114 Երկարություն (սմ)՝  115 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հալեպ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915թ. Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/80 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085