Խնկաման՝ կափարիչով

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Քրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Խնկաման Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկկտոր, խնկամանը՝ ոչ բարձր նտուկով, հարթ հատակով, ուռուցիկ իրանով և ուղիղ վզով: Իրանի վերին մասում՝ շրջագծեր, փորը և կափարիչը՝ պատված երկրաչափական պատկերներով: Խնկամանի վզին փորագրված արձանագրություն է.«ԱՍՏԾՈՎ ԼԻՑԻ Ի Վ'ՅԵԼՈՒՄՆ ԻԶՄԻՐՑԻ ՊԵՏՐՈՍԻ ՈՐԴԻ ԽՈՃԱՅ ՅԱԿՈԲԻ ԵՎ ԻՒՐՈՑՆ ԱՄԵՆԻՑ ԹՎԻՆ ՌՄԺԶ-ԻՆ» /1216=1767թ./ և 1800 դաջվածքը, որը բացակայում է կափարիչի վրայի նույնատիպ արձանագրության մեջ: Կափարիչը կիսագնդաձև է, ունի հետագայում տեղադրված գործարանային արտադրության բռնակ: Տրամագիծ (սմ)՝  Կափարիչինը՝ 15, նստուկինը՝ 13.5, բերանինը՝ 16 Նյութը՝  Պղինձ, անագ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իզմիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1767 թ. Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5688/10 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-675