Խաչ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Կրծքազարդ Տեսակ/ժանր՝  Խաչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված է մետաղյա թիթեղներից: Թևերին՝ վերադիր բուսական նախշերով եզրագոտի: Խաչի դիմեզրի վերին թևին՝ վերադիր ժապավենաձև տախտակ՝ վրան հայատառ արձանագրություն: Կենտրոնում՝ խաչյալ Քրիստոսի վերադիր պատկերը՝ լուսապսակով: Քրիստոսի ոտքերի տակ՝ մահվան խորհրդանիշ գանգ՝ ոսկորներով: Խաչի թևերի չորս անկյուններին՝ ճառագայթներ: Խաչի ետևամասում՝ հայատառ արձանագրություն. ‹‹Յ. Ն. Թ. Հ. Խաչ գիւղի սբ Մատրան նուիր է ստեփան Յ Թէրզիեն 1910››: Խաչի ներքևի թևի վրա՝ ետևամասում, երկու ամրակ: Նյութը՝  արծաթ, պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Չափս՝  23.5*13.3 Քաշ (գր)՝  261.7 Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5720/22 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-627