«Լրաբեր հասարակական գիտությունների»-6 «Ի պաշտպանություն ռեալիզմի և ժողովրդականացման»

«Լրաբեր հասարակական գիտությունների»-6 «Ի պաշտպանություն ռեալիզմի և ժողովրդականացման»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բաց դարչնագույն կազմին սև գույնի տառեր են: Հոդվածում նշվում է, որ Ն. Աղբալյանը լինելով հայ հեղափոխական դաշնակցության ակտիվ գործիչներից, իր կյանքում իբրև քննադատ ցուցաբերեց օրինակելի մի անաչառություն և զարմանալի սկզբունքայնություն: Նա մեծապես նպաստեց քննադատության մեջ գիտական չափանիշների արմատավորմանը: Աղբալյան-քննադատի հայացքներն ակնհայտորեն ձևավորվել են ռուսական առաջադիմական գրականության եվ քննադատական բարերար ազդեցությամբ: Աղբալյանն առիթ է ունեցել արժեքավորելու մի քանի բնույթի գրքեր, գրական տարբեր ելույթներ, ինչպես նաև գրակա-մշակութային բազմաթիվ գործիչների: Նա բարձր է գնահատել Հով. Հովհաննիսյանի, Լևոն Շանթի, Վ.Տերյանի, Ե.Չարենցի ազդեցությունները: Բնութագրել եվ արժեքավորել է նաև արեվմտահայության մշակութային գործիչներից` Խրիմյան Հայրիկին, Գ. Սրվանձտյանին, Հ. Պարոնյանին, Գր. Զոհրապին, Սիամանթոյին, Վարուժանին: Աղբալյանը երիտասարդությանը կոչ էրանում կապվել կյանքի հետ, մաքառել գեղեցիկ կենսական ապրումների, գաղափարների շնչով: Անվանթերթի դարձերեսին` ներքեվի ձախ անկյունում ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  լամինացված կազմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4547 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6813