Լուսանկարչական ապարատ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Ֆոտոխցիկ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարչական ապարատ ,, Зоркий-6՛՛ , ֆոտոժապավենով նկարող, ուղղանկյունաձև հիմնամասով և առջևի մասի կենտրոնում կլոր օբյեկտիվով: Ապարատի վերևի մասում գտնվում են ապարատն աշխատեցնող և կարգավորող պտուտակները /3 հատ/ և սեղմվող 1 կոճակ, ինչպես նաև լուսավորող լամպը ամրացնելու մասը և հոսանքի լարի խրիչը մտցնելու անցքը: Օբյեկտիվի վրա կան հեռավորությունը և լուսավորությունը կարգավորող համապատասխան նշումներ: Ետևի մասը լայնությամբ բացվող է, որտեղ տեղադրվում և ամրացվում է ֆոտո-ժապավենը: Ապարատի մեծ մասը պատված է սև գույնի արհեստական կաշվով: Ճակատային մասում ՝ մեջտեղում, օբյեկտիվից վերև ռուսերեն գրված է ,, Зоркий-6՛՛: Հեղինակ՝  ԽՍՀՄ Նյութը՝  Ալյումին, երկաթ, ապակի, արհեստական կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 2-րդ կես Չափս՝  14 x 8.5 x 7սմ Նվիրատու՝  Ա.Գալստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1628 Բաժնեհաշվառանիշ՝  Ն-ՆԳ