Լուսանկար Հր․ Հովհաննիսյանը, Պ․ Սևակը, Վ․ Դավթյանը Գ․ Էմինը, Է․ Կոտալոզյանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Պարույր Սևակի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Փոքր չափսերի լուսանկար է։Խմբանկարում աջից ձախ երկրորդ շարքում կանգնած են Հր․ Հովհաննիսյանը, Պ․ Սևակը՝ ձախ ձեռքը Վահագն Դավթյանի ձախ ուսին գցած, առաջին շարքում՝ Է․ Կոտալոզյանը և Գ․ Էմինը։Լուսանկարվել են Պ․ Սևակի երևանյան բնակարանի՝ Կասյան փողոցի թիվ 3 շենքի մուտքի մոտ, ինչպես երևում է լուսանկարի հետևի մակագրությունից։Թվականը հայտնի չէ։Լուսանկարի հետևում մակագրություն կա՝ «Պ. Սևակ Կասեան փողոց տուն 3 բն.21, ներքևում ՝ Է. Կոտալոզյան»: Հեղինակ՝  Անհայտ Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  7սմ Երկարություն (սմ)՝  10սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-ական թվականներ Նվիրատու՝  Թանգարանին հանձնել է Արմեն Ղազարյանը, ակտ N 3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊՍՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  121