Լուսանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Լուսանկար՝ Փրկչի եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լուսանկարը սև-սպիտակ է: Լուսանկարում պատկերված է եկեղեցու գմբեթը: Լուսանկարի դարձերեսին առկա են մատիտով գրություններ հետևյալ բովանդակությամբ՝ «Անի. Փրկչի եկ. գմբեթային մասը», «Անի, Ս. Ամենափրկիչ եկեղեցու գմբեթի տեսքը հյուսիս արևմտյան կողմից չ. 180 x 240», «Տպագրված է միևնույն (N 3, Լ 39/46) լուսապակուց (9 x 13), մեծացված է գմբեթի հատվածը. լուսագրեց Ա. Վրույր 1912 թ.», շրջանակի մեջ՝ «4.»: Դարձերեսին առկա է նաև՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի շտամպը և առարկայի հաշվառանիշը՝ «ԳԳ 176 Լ39/53» «ծ. 56» գրված մատիտով: Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  24,1 Երկարություն (սմ)՝  18 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-1920 թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 176 Բաժնեհաշվառանիշ՝  Լ 39/53