Լճակ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է ափի նեղ շերտ՝ ծածկված խիտ խոտով, սեզով, եղեգով: Աջ կողմում երիտասարդ, ցածլիկ ծառ է՝ ճկուն ճյուղերով, մանր, երկարավուն տերևներով, որոնց արանքից երևում է գորշ կապտավուն երկինքը՝ սպիտակ մեծ ամպերով պատված: Միջին պլանում մեծ արհեստական լճակի հանդարտ հարթությունն է պատկերված, որում արտացոլվում են երկինքը, ափամերձ ծառերը և սակավ թփերը: Ավելի աջ մասում գորշ սպիտակ ջրի նեղ ալեծալքն է, որ խախտում է մակերեսի հայելին և բնության արտացոլումը: Ընդհանուր առմամբ քսվածքը մածուցիկ է, մանրակրկիտ արված: Հեղինակ՝  Գոնչարովա Նատալյա Սերգեևնա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1906 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ - 72