Լճախորշի մոտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ձախ ստորին և ստորին շրջանակի մոտ կիսակլոր շագանակադարչնագույն ափ է: Ներքևի ափի մոտ երկու կանացի ֆիգուրներ են՝ կարմիր և սպիտակ շրջազգեստներով, անորոշ, գորշ կապտավուն առարկայով /կարող է նաև կռացած մարդու ֆիգուր լինել/: Միջին պլանին ոչ մեծ լճախորշ է՝ հանդարտ, կապույտ-մանուշակագույն գրային մակերեսով, որի մեջ արտացոլվում են հազվադեպ դարչնագույն թփերը և բարձր ծառերը, որոնք ունեն խիտ, դեղնակարմիր, դարչնագույն տերևներ, երեք բարակ կեչիներ կան աջ կողմում: Երկինքը կանաչ ու կապույտ հետքերով է՝ ցածր հորիզոնի վրա: Հեղինակ՝  Դենիսով Վասիլիյ Իվանովիչ 1862-1921 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910-1919 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ժ- 65 ԿԱ ԿՊ-74