Լիմ անապատի վանքի Մաշտոցից մի թերթ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է XV դարում Լիմ անապատի վանքում ծաղկած Մաշտոցի մագաղաթյա թերթերից մեկը, որի վրա նկարված է բուսական զարդանախշերով և երեք խոշոր վարդյակներով զարդանախշված խորան, որի կենտրոնում ձևավոր կտրվածքով մի բացվածք է: Խորանի գագաթին՝ գավաթի աջ և ձախ կողմերում կանգնած են երկարավիզ թռչուններ: Խորանից ցած՝ բուսանախշերով գրված են թերթի առաջին բառերը՝ ‹‹Տր Ած ամենակարող››, որից հետո մեկ տողը գրված է երկաթագրով, մնացածը՝ գեղագիր: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11.2 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Բարձրություն (սմ)՝  15.5 Նվիրատու՝  Գրիգոր Առաքելի Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5595/70 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-274