Լեռներում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կանաչաշագանակագույն հսկա լեռների ստորոտում ցածրիկ թփուտներ են, որոնց մեջ կենտրոնում մորուքավոր տղամարդու կանգնած ֆիգուրն է՝ կապույտ չերքեզկայով, մուգ փափախով և ճտքավոր կոշիկներով: Աջ ձեռքում նա սանձերից պահում է սպիտակ հեծած նժույգին, իսկ ձախը դրել է գոտկատեղին: Կողքին կիսադեմով և դիմային նստած են հինգ տղամարդ՝ սպիտակ չալմաներով, մոխրագույն, շագանակագույն, դեղնականաչ, բորդո և կարմրաշագանակագույն խալաթներով: Նրանց թուխ դեմքերը նկարված են թույլ արտահայտված: Աջից հսկա ժայռի ֆոնին կանգնած տղամարդու ֆիգուր է՝ սպիտակ չալմայով, դեղին, կանաչ տաբատով և շապիկով, կարմիր գոտիով, կարմրաշագանակագույն բացված խալաթով և պարկով ձախ ուսին: Հեղինակ՝  Եվգենի Եվգենևիչ Լանսերե Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-107