Լեռնային արոտավայր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առջևի պկանում լայն դեղնականաչ բացատն է՝ բարձր բլրով, կենտրոնում, ինչպես նաև՝ լեռնաշղթա՝ ձգվող մինչև հորիզոնը, աճած խիտ դեղնականաչ, շագանակագույն անտառներով և թփերով: Աջից երկու բարձր, մուգ սև, կանաչ կատարներով եղևնիներն են, արածող կենդանիների մանր մենավոր ֆիգուրներն են՝ գրված գորշ շագանակագույն կարմիր կետերով: Հեռավոր պլանում կա բարձր ու կոր սարի գագաթ՝ ծածկված թանաքագույն սպիտակ ձյունով: Վերևում կանաչ-երկնագույն երկնքի շերտն է՝ գորշ սպիտակ փոքր ամպերի կույտերով: Գիրը մանր ու ընդհանրացված է: Հեղինակ՝  Թադևոսյան Եղիշե Մարտիրոսովիչ 1870-1936 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-180