Լապտեր հանքագործային՝ հուշանվեր Ա. Խաչատրյանին

Թեմա՝  Լուսավորության / ջեռուցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսավորության պարագաներ Տեսակ/ժանր՝  Լապտեր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լապտերը նվեր է կոմպոզիտորին՝ Դոնեցկի շրջանի Կրասնոարմեյսկ քաղաքի աշխատավորներից, որտեղ 1967թ. -ին Խաչատրյանը հանդես էր գալիս հեղինակային համերգներով: Պատյանը կարմիր դերմատինով պատված ստվարաթղթից է: Միջնամասում կա լապտերը հենելու համար նախատեսված սպիտակ գույնի կտորից ներդիր: Պատյանի կափարիչն ունի 1,5 սմ բարձրություն: Տրամագիծ (սմ)՝  2 Նյութը՝  Պողպատ, երկաթ Բարձրություն (սմ)՝  9 Նվիրատու՝  Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  526 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-264