Լամպ կարբիդային

Թեմա՝  Լուսավորության / ջեռուցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսավորության պարագաներ Տեսակ/ժանր՝  Լամպ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Լամպ՝ կարբիդով աշխատող /կարբիդկա/, օգտագործվել է հանքերում լուսավորելու համար: Բաղկացած է հիմնական գլանաձև մասից, նրա վրա ամրացող կափարիչից, բռնիչից և կախիչից: Հիմնական մասի վրա դրսի կողմից ամրացված է դեպի վեր ուղղված բարակ խողովակ, որի ծայրում կա շատ փոքր անցք, որտեղից դուրս է գալիս գազը՝ վերածվելով կրակի: Կափարիչի վրա կա անցք, որտեղից լամպի մեջ ջուր է լցվում: Կափարիչի վրա կա նաև պտուտակ, որը կարգավորում է կրակի շիթը: Վարպետ՝  Անհայտ Տրամագիծ (սմ)՝  9սմ Բարձրություն (սմ)՝  24սմ Նյութը՝  Պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անհայտ Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-20-րդ դար Նվիրատու՝  Ց.Օհանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1497 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 329