Իտալական կատակերգություն

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ Տեսակ/ժանր՝  Կինո-թատերական դեկորի/տեսարանի էսքիզ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Աշխատանքը ներկայացնում է թատերական տեսարան խոշոր պլանով: Խորը, մութ օթյակները պատկերված են ձախից, որտեղ նստած է հազիվ նշմարվող հանդիսատեսը: Բարձր շենքեր են՝ պատշգամբներով և քիվերով: Դեկորացիաների ֆոնին մարդկային յոթ ֆիգուրներ կատակերգության պերսոնաժների հագուստով են: Նրանք կազմում են երեք խումբ՝ երկու տղամարդ ծաղրածուների գույնզգույն շորերով, աջից՝ գորշ կանաչ զգեստով և բերետով պատանի, ապա մի ժպտացող կին՝ ծավալուն, գորշ-կանաչ-կարմիր դոմինոյով, իսկ նրան պարակցող տղամարդը՝ կանաչ հագուստով և դարչնագույն, եռեզր գլխարկով, որը պահել է ձեռքին: Ավելի աջ հատվածում երկու երկարաքիթ տղամարդ է պատկերված՝ կարճ, ազատ, բարձր ժանեկավոր օձիքներով, դարչնա-կանաչ հագուստներով, բաց գույնի գուլպաներով և տափակ սրաքիթ մաշիկներով: Հեղինակ՝  Ալեքսանդր Նիկոլաևիչ Բենուա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ -51