Իսպանացի պարուհին

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  ՊՏՊ-ում գտնվող “Կարմիր զգեստով իսպանացի պարուհին” նկարի համար արված էտյուդ է: Նկարն արված է չեզոք մուգ մոխրագույն ֆոնի վրա: Ողջ հասակով պատկերված է մի կին՝ ձեռքերը կողերին պահած: Նրա հագին լայն, մանուշակագույն ծոպերով զգեստ է, գոտկատեղին՝ լայն, գորշ-մանուշակագույն գլխաշոր է կապված, նույնանման կտորեղեն կան նաև ուսերին ու պարանոցին: Սև խիտ մազերը, որոնք զարդարված են մեծ, մուգ գույնի վարդակապով, թափվում են ուսերին, երկու խոպոպներ իջնում են ճակատին՝ ընդգծելով դեմքի փափուկ օվալը: Խոշոր մուգ աչքերը և ուղիղ հոնքերը ծածկված են խիտ ստվերներով: Ուղիղ քիթը հազիվ ընդգծված է երկու գորշ գծիկներով, իսկ փոքր ալ շուրթերն ամուր սեղմված են: Հեղինակ՝  Վրուբել Միխայիլ Ալեքսանդրովիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890-? Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-63