Ինտերիեր ամառանոցում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մոխրագույն, վարդագույն, շագանակագույն երանգների փայտե գերաններից սենյակի պատի մի հատված է՝ բաց շագանակագույն, կանաչ դռնով, որը տանում է դեպի ծածկապատշգամբ, որտեղից երևում է կանաչածածկ խոտով բակը, փոքր դեղին, օքրայագույն տան ծածկապատշգամբի մի հատվածը և երկթեք տանիքի մի մասը՝ շրջապատված է ցածր ծառերով և մոխրագույն, կանաչ սաղարթով (փակում է մոխրագույն երկինքը): Առաջին պլանում մոխրագույն, շագանակագույն սեղանն է՝ ծածկված սպիտակ, երկնագույն ծածկոցով, որի վրա լայն մոխրագույն, դեղին գլխարկ է, մոխրագույն, շագանակագույն, սպիտակ, վարդագույն, բորդո վարդերով անոթ է, տափակ մոխրագույն, շագանակագույն ափսե՝ կարմիր, շագանակագույն թխվածքով, նիստավոր կարմիր, շագանակագույն երանգներով արված ինքնաեռ՝ մոխրագույն, կապույտ թուրմի թեյնիկով: Սեղանի ձախից և աջից երկու փոքր, մոխրագույն, կանաչ աթոռներ են: Պատի վրա աջից մեխի վրա կախված է կապույտ, կանաչ հագուստ, վարդագույն, բաց մանուշակագույն աստառով: Լայն ընդհանրացված գեղանկար է: Հեղինակ՝  Ֆավորսկայա Վերա Վասիլևնա 1896-1977 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1948 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-197