Ժապավեն

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ժապավեն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գործված է մետաքսյա սպիտակ թելից: Վերևի շարքում գործված է փոքր ուղղանկյունաձև սյուներից կազմված զարդագոտի, որին հաջորդում է փոքր քառակուսաձև հորինվածքներից կազմված, սուր ծայրը դեպի ներքև ուղղված եռանկյունների շղթա: Սրանից ներքև՝ սուր ծայրը դեպի վեր, փոքր ծաղիկների հորինվածքներից կազմված, եռանկյունի պատկերների շարք: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  մետաքս Լայնություն (սմ)՝  4.5 Երկարություն (սմ)՝  105 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/60 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085