Թեմա՝
Գիտատեխնիկական միջոցներ
Ենթաթեմա՝
Փորձագիտական սարքավորումներ
Տեսակ/ժանր՝
Մեխանիկական
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Դեպի վեր լայնացող սեղանաձև իրանով ժամացույց է: Դիմային և կողային հատվածները ապակեպատ են և ագուցված մետաղական, ոսկեգույն ակոսներով: Պատյանի հետին մասը մետաղական է: Ժամացույցի իրանն ավարտվում է կոնաձև ցածրադիր քառանիստով: Չորս նիստերի վրա ձևավոր մետաղական ներդիրներ (ագուցներ) են: Պատյանն անջատովի է: Ժամացույցն առջևից ունի երկու կոշտ, փոքր ուղիղ ոտիկներ, ևս երկուսը՝ հետևի մասում, և մեկ հատ կենտրոնում, հետևում պտտվող ծղխնիով (հոդակապով): Ժամատախտակը հռոմեական թվերով է: Մետաղական հատվածը, ինչպես նաև թվերը և սլաքները, ոսկեջրած են: Սլաքները դաշույնաձև են և կենտրոնական մասում նիստավորված: Ժամատախտակը հիմնվում է երկու մետաղական ճկված քնարաձև, միացվող հիմքերով: Ճոճանակը չորս ամրակներով է, վրան հարթ հատած կոնի տեսքով կշռաքրեր են:
Արտադրողի անվանումը՝ «Շատց և որդի» ֆիրմաՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԳերմանիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1900-1910Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ- 248