Ժամացույց

Թեմա՝  Գիտատեխնիկական միջոցներ Ենթաթեմա՝  Փորձագիտական սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Մեխանիկական Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Դեպի վեր լայնացող սեղանաձև իրանով ժամացույց է: Դիմային և կողային հատվածները ապակեպատ են և ագուցված մետաղական, ոսկեգույն ակոսներով: Պատյանի հետին մասը մետաղական է: Ժամացույցի իրանն ավարտվում է կոնաձև ցածրադիր քառանիստով: Չորս նիստերի վրա ձևավոր մետաղական ներդիրներ (ագուցներ) են: Պատյանն անջատովի է: Ժամացույցն առջևից ունի երկու կոշտ, փոքր ուղիղ ոտիկներ, ևս երկուսը՝ հետևի մասում, և մեկ հատ կենտրոնում, հետևում պտտվող ծղխնիով (հոդակապով): Ժամատախտակը հռոմեական թվերով է: Մետաղական հատվածը, ինչպես նաև թվերը և սլաքները, ոսկեջրած են: Սլաքները դաշույնաձև են և կենտրոնական մասում նիստավորված: Ժամատախտակը հիմնվում է երկու մետաղական ճկված քնարաձև, միացվող հիմքերով: Ճոճանակը չորս ամրակներով է, վրան հարթ հատած կոնի տեսքով կշռաքրեր են: Արտադրողի անվանումը՝  «Շատց և որդի» ֆիրմա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գերմանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-1910 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 248