Թեմա՝
Գիտատեխնիկական միջոցներ
Ենթաթեմա՝
Փորձագիտական սարքավորումներ
Տեսակ/ժանր՝
Մեխանիկական
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Ժամացույց է՝ իրանը պատրաստված է փայտից և պատված է սև լաքով, ունի չորս բրոնզե, առյուծի թաթերի տեսքով ոտիկներ, որոնք դեպի վեր վերածվում են ականթի տերևի: Իրանի հիմքին ունի բրոնզե, բուսական զարդանախշերով ներդիր առջևից և կողերին: Կողերին կամարաձև, ականթաձև հյուսածո բացվածքներ են:
Երկու կողերի վրա դիմային մասից մետաղական բրոնզեգույն նեդիրներ են: Վերևում S-աձև բուսական ժապավեն է, որը դեպի վեր գնալով նեղանում է և ավարտվում է նույնպես S-աձև խրստ, կոր ներդիրով: Վերին ներդիրի վրա ամրացված է մետաղական բրոնզե բռնակ (?) ծանր, թեթևակի կախ ընկնող ժապավենի տեսքով վարդերով և տերևներով:
Դռնակը վերին երկու անկյունում ունի բրոնզե ներդիր և ոճավորված բուսական զարդանախշ, իսկ կենտրոնում ունի խեցու ձև: Կամարակապ դռան բացվածքն ապակեպատ է և եզրավորված բուսական զարդանախշով ներդիրով: Իրանը ավարտվում է կիսակլոր ֆրոնտոնով (սև լաքից): Իրանի անկայուններն ավարտվում են կողերին փոքր ֆրոնտոններով և չորս հանվող, շուռ տված ծաղկի տեսքով գավազանագլխիկներով: Ժամատախտակը մեծ է կենտրոնում ունի երկու սև սլաքներ և երկու փոքր ժամատախտակ մեկ սլաքով: Մեծ ժամատախտակի վրա հռոմեական թվեր են սև գույնի, իսկ ինքը՝ բրոնզեգույն է:
Արտադրողի անվանումը՝ Լունդ- Բլոկլեյ գործարանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱնգլիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1750-1799Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-250