Թռչունի արձանիկ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանրաքանդակ/անիմալիստական քանդակ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Պատվանդանին նստած թռչունի քանդակ է: Իրանը սնամեջ է, կրծքամասին և կողերին արված են մեկական սեպաձև բացվածքներ: Պատվանդանը խարսխաձև հիմքով քառանիստ սյուն է: Խարսխի ծայրաթևերն ավարտվում են մեկական գորտերի ոճավորված մանրաքանդակներով: Հայտնաբերման վայրը՝  Լճաշեն, Գեղարքունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք. ա. XV-XIV դդ. Նյութը՝  բրոնզ Լայնություն (սմ)՝  3,2 Երկարություն (սմ)՝  12,2 Բարձրություն (սմ)՝  17,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՆ 2009/50