Թռչնի շուկա

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Դեղնաշագանակագույն փողոցի մի հատված է պատկերված, որը կառուցապատված է գորշ դեղին, կանաչ, երկնագույն, արևելյան ոճով տների մանր խորանարդներով՝ լայն, գորշ երկնագույն ստվերներ արձակող: Առջևի պլանին ձախ մասում զոլավոր, կապույտ, շագանակագույն փոքր գորգերին նստած է երկու ֆիգուր՝ ազատ հագուստով: Տղամարդը կապույտ, երկնագույն գույնի զոլավոր գլխարկ է հագել, իսկ կինը՝ դեղնականաչ, շագանակագույն, կանաչ երանգների սպիտակ գլխաշոր ունի: Երկուսն էլ նայում են երեք խոշոր դեղնականաչ սիրամարգներին: Թուխ դարչնագույն դեմքերին հազիվ նշմարված են ուղիղ քթերը, նեղ, երկարավուն աչքերը: Հեղինակ՝  Կուզնեցով Պավել Վարֆոլոմեևիչ 1878-1968 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-1929 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  Ժ- 202 ԿԱ ԿՊ-258