Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Առաջին պլանում պատկերված է տղամարդ՝ մինչև ծնկները երկարափեշ, օքրայամոխրագույն խորը ծալքերով, բարձրացված օձիքով պիջակով, բաց գույնի տաբատով, գլխին՝ փափուկ օքրայագույն, կարմրագորշ, թեթևակի ներքև թեքած գլխարկ է, որը կիսով չափ փակում է նրա կլորավուն դեմքը: Նա նկարված է խոշոր, կարճ կզակով, կիսաբաց բերանով, խոշոր, փափուկ շուրթերով և խոշոր քթով: Նա աջ ձեռքով (ծալած է արմունկի հատվածում) բարձրացնում է սև թռչնով վանդակը, իսկ ձախը՝ դրել է պիջակի գրպանը: Հետևի պլանին սալարկուղու մի հատված է, երևում են նաև ձիգ, երկթեք տանիքներով շինություններ՝ թմբուկով և գմբեթով, խաչով և աշտարակ սրաձողով: Երկնքում մի քանի գծով նկարված են թռչող թռչունները:
Հեղինակ՝ Սվեշնիկով Վլադիսլավ 1926 (?)-1953 (?)Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-336