Թռչնավաճառը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Անորոշ, մոխրագույն, շագանակագույն մակերեսի վրա ձախից մարդկային ֆիգուր է (կանացի ?) ամբողջ հասակով մոխրագույն, վարդագույն երակնգների հագուստով, որի փեշը բռնել է աջ ձեռքով, իսկ ձախով բռնել է հյուսածո մոխրաշագանակագույն զամբյուղ, որի վրա ամրացված է բարձր, ճյուղավորված ծայրով, մոխրագույն, շագանակագույն, կանաչ, կարմիր գույների ձող, որի վերևում նշմարվում են մոխրագույն, սև փոքր թռչունների ստվերներ: Միջին պլանում ցածր սպիտակ, կարմիր, գորշ, կանաչ, շագանակագույն ցանկապատ է, անորոշ մոխրագույն, կանաչ առարկաներով վերևում և մոխրագույն, սպիտակ, կարմիր, կանաչ շոգենավ /կառույց?/ բարձր մոխրագույն, շագանակագույն կոնաձև խողովակներով, որից բարձրանում է մոխրագույն ծուխ: Վերևում մաքուր մոխրագույն, օքրայագույն երկինքն է: Հեղինակ՝  Տիշլեր Ալեքսանդր Գրիգորևիչ 1898-1980 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-185