Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Թղթադրամ հայկական Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամ հայկական, 100 ռուբլի: Թղթադրամը կանաչ գույնի է: Ա երեսին՝ թղթադրամի աջ և ձախ կողմերում հեքիաթային թռչունների պատկերներ են, ներքևում՝ սյուների մեջ, գրված է 100 և «Ապահովված է պետության ամբողջ գույքով», մյուս կողմում՝ «Կեղծարարը պատժվում է օրենքով»: Թղթադրամի սերիան է ԱՕ 32056: Ներքևում Արարատ լեռն է՝ Արարատյան դաշտի համայնապատկերով: Բ երեսին՝ կանաչ ֆոնի վրա, կենտրոնում, շրջանագծի մեջ հսկայական արծվի պատկեր է՝ թևերը կիսաբաց, որը մեկ ճանկով և կտուցով բռնել է թուրը, իսկ ոտքերի տակ սեղմած պահում է օձին: Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  14 Նյութը՝  Թուղթ Արտադրողի անվանումը՝  Հայաստանի Հանրապետություն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անգլիայում «Վաթերլո և որդիներ» տպագրատուն Հայտնաբերման վայրը՝  ք. Եղեգնաձոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919թ. Նվիրատու՝  Մերուժան Ղազարյան Հայտնաբերման ժամանակը՝  1970թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  289