Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  250 рублей Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամը ունի բաց դարչնագույն և կանաչ երանգներ: Երեսի կողմին,կենտրոնում պատկերված է Ատաման Մատվեյ Պլատովի դիմանկարը՝ շրջանակի մեջ: Աջ և ձախ կողմերում աստվածուհիներ են նստած: Կանաչավուն ուղղանկյուն լայն վանդակի մեջ հարուստ զարդանախշեր են: Կենտրոնում,վերևում երկգլխանի արծիվն է: Ձախ անկյունում գրված է սերիան՝ Aъ-51: Հակառակ երեսին ճարտարապետական ոճով արված քառանկյուն է, որի կենտրոնում պատկերված է երկգլխանի արծիվը, իսկ աջ և ձախ կողմերում գրված է 250 նիշը: Ներքևի ձախ անկյունում նույնպես գրված է 250: Թղթադրամը ունի բազմաթիվ վնասվածքներ, մաշված է: Լայնություն (սմ)՝  10 Երկարություն (սմ)՝  18.3 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան,Դոնի Ռոստով Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-705 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-100