Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Թղթադրամ ռուսական Թանգարան՝  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամ ռուսական, 100 ռուբլիանոց: Ա երեսին՝ բաց դեղնավուն ֆոնի վրա, սև գույնով արված զարդանախշի մեջ, ձախ կողմի վրա ձվաձև զարդանախշի մեջ, Եկատերինա II –րդ կայսրուհու դիմապատկերն է մինչև գոտկատեղը՝ շքեղ արդուզարդով, կողքին երիտասարդ տղայի / աստված/ կիսամերկ պատկերով, որի ձախ ձեռքը դրված է սրտին, աջով բռնել է կանաչ ճյուղերով զարդարված թուրը: Աջ կողմում գրված է «Е II», նրանից ներքև՝ «100 РУБЛЕЙ»: Ներքևում գրված է փողի սերիան՝ ВЬ 054305: Լայնություն (սմ)՝  17 Երկարություն (սմ)՝  25.5 Նյութը՝  Թուղթ Հայտնաբերման վայրը՝  ք. Եղեգնաձոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910թ. Նվիրատու՝  Մերուժան Ղազարյան Հայտնաբերման ժամանակը՝  1974թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  271