թերթի պատառիկ«Գրական թերթ»Ե. Չարենց «N. S.-ի հիշատակին», «Տխուր կարուսել», «Տրիոլետ»

թերթի պատառիկ«Գրական թերթ»Ե. Չարենց «N. S.-ի հիշատակին», «Տխուր կարուսել», «Տրիոլետ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Էջի վերնամասում` Եղիշե Չարենց -70 Կից` Չարենցի տողերն են` «Զվարթ գիտություն»-ից: Ապա` «NS-ի հիշատակին» պոեմն է. «Որպես գորշ, դեղին տերեվներ...»: Ներքեվում «Տխուր կարուսել» բանաստեղծությունն է` նվիրված «Ակսելին, Արմենին, Մահարուն...»: Բնաբանը` Վ. Տերյանի «Պտտվի'ր, պտտվի'ր, կարուսե'լ...» բանաստեղծությունից:Չարենցը գրել է 1935թ. նոյեմբերի 30-ին: Կից` «Տրիոլետ» (Մայրամուտ): «Մառ մորմոքում է մայրամուտը...»: Գրել է 1937թ. մարտի 5-ին, Երեվանում: Էջին Ռեգինա Ղազարյանի «Երկու տող» փոքրածավալ հաղորդումն է` հայ ընթերցողին Չարենցի` 1936-1937թթ. անտիպ ձեռագրերի հետ ծանոթացնելու մասին: Դրանք պատկերում են Չարենցի կյանքի վերջին տարիների խռովահույզ ապրումները, որոնք չխախտեցին բանաստեղծի հավատն ու սերը իր կայրենիքի նկատմամբ: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  333 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ251