Թատերական կոստյումների էսքիզներ: Ն.Ֆ. Բալիևի թատրո...
Թատերական կոստյումների էսքիզներ: Ն.Ֆ. Բալիևի թատրոն, Փարիզ
Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ
Տեսակ/ժանր՝
Կինո-թատերական ձևավորում
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Ստվարաթղթի շագանակագույն-օքրայագույն ֆոնին երեք մինչև գոտկատեղ ֆիգուրներ են: Ձախից ¾ դարձվածքով կանայք են, գրկիրան, թութունագույն շրջազգեստով՝ երկար, նեղ թևքով; կարմիր-մանուշակագույն չալմայից թափվող թիկնոցի է վերածվում բարձր, մոխրաշագանակագույն օձիքը: Կենտրոնում մորուքավոր տղամարդու կիսադեմով ֆիգուր է՝ երկարաթև սև-շագանակագույն բլուզով: Երկար թևքի մանժետը և օձիքը ձևավորված են գորշ գլանակով, գլուխը բարձր պարանոցի վրա ծածկված է եռանկյունաձև մոխրաերկնագույն գլխաշորով: Աջից տղամարդու ¾ դարձվածքով ֆիգուր է՝ լայն, ծալքավոր, դեղին, նարնջագույն, կլորաձև վերին կտրվածքով բլուզով, լայն սպիտակ եզրերով, կիսականգուն օձիքով, գլխին ծալքավոր գլխարկ՝ երկարավուն, զույգավոր, նեղացող կապտամանուշակագույն ծայրով:
Դեմքերը ընդհանրացված են, մանրամասները նկարված չեն:
Հեղինակ՝ Շուխաև Վասիլիյ Իվանովիչ /1887-1973/Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1924Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-217