Թատերական կոստյումների էսքիզներ: Ն.Ֆ. Բալիևի թատրոն, Փարիզ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ Տեսակ/ժանր՝  Կինո-թատերական ձևավորում Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ստվարաթղթի շագանակագույն-օքրայագույն ֆոնին երեք մինչև գոտկատեղ ֆիգուրներ են: Ձախից ¾ դարձվածքով կանայք են, գրկիրան, թութունագույն շրջազգեստով՝ երկար, նեղ թևքով; կարմիր-մանուշակագույն չալմայից թափվող թիկնոցի է վերածվում բարձր, մոխրաշագանակագույն օձիքը: Կենտրոնում մորուքավոր տղամարդու կիսադեմով ֆիգուր է՝ երկարաթև սև-շագանակագույն բլուզով: Երկար թևքի մանժետը և օձիքը ձևավորված են գորշ գլանակով, գլուխը բարձր պարանոցի վրա ծածկված է եռանկյունաձև մոխրաերկնագույն գլխաշորով: Աջից տղամարդու ¾ դարձվածքով ֆիգուր է՝ լայն, ծալքավոր, դեղին, նարնջագույն, կլորաձև վերին կտրվածքով բլուզով, լայն սպիտակ եզրերով, կիսականգուն օձիքով, գլխին ծալքավոր գլխարկ՝ երկարավուն, զույգավոր, նեղացող կապտամանուշակագույն ծայրով: Դեմքերը ընդհանրացված են, մանրամասները նկարված չեն: Հեղինակ՝  Շուխաև Վասիլիյ Իվանովիչ /1887-1973/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1924 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-217