Թալինի շրջանի Հակկո գյուղի օլիմպիադայից տեսարան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված են Թալինի շրջանի Հակկո գյուղում 1949թ.-ին տեղի ունեցած օլիմպիադայի ժամանակ մի խումբ քրդեր և քրդուհիներ, ովքեր պարում են ‹‹Նազի›› պարը: Սենյակի կենտրոնում նստած են նվագածուները՝ դհոլահարը և երկու զուռնա նվագողներ: Երեքն էլ ազգային տարազով են: Նրանց ետևում ազգային տարազ հագած տասնմեկ կին և տղամարդ ձեռք-ձեռքի տված պարում են ազգային պար: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11.9 Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ. Հակկո /Թալինի շրջան/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1949թ. Բարձրություն (սմ)՝  9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2224/2 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-82