Զուռնա

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Զուռնա Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Լեզվակային խմբին պատկանող փողային նվագարանն ունի ուղղաձիգ, աստիճանաբար լայնացող փայտե փող, որի երեսի կողմում կա 7, իսկ հակառակ կողմում ձայնանցքեր չկան: Փողի ներքևի լայնացող մասի վրա բացված է 7 օժանդակ անցք՝ ձայնը կարգավորելու համար: Ձայնանցքերի դիրքը հավասարաչափ է: Օժանդակ ձայնանցքերը համեմատաբար փոքր են հիմնականներից: Փողի ծայրի լայնացող մասում ալյումինե օղակ է հագցվում: Բերանի մոտ, շրթին հենելու համար, ամրացվում է ոսկրե պտուտակավոր օղակ, որից քիչ ներքև փայտը ամրացվում է ալյումինե օղակով: Ոսկրե օղակից ներս հագցվում է եղեգնից, հովհարաձև, երկլեզվակ պպիչով մունդշտուկը: Նվագարանը սև փայտից է: Վարպետ՝  ԾատՈւր Խաչիկի Պետրոսյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Դոնի Ռոստով, Չալդր գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-ական թթ. Նյութը՝  փայտ, ոսկոր, ալյումին, եղեգն Երկարություն (սմ)՝  28.7 Տրամագիծ (սմ)՝  լայն մասը՝ 4.7, նեղը՝ 1, ոսկրե օղակը՝ 3.8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6245 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-151