Զմփիկ

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հացկերույթի և նստելու կահույք Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Զմփիկ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Զմփիկը շրջանաձև է, պատրաստված է ծղոտից հյուսված հաստ պարաններով, որոնք փաթաթված են իրար ու ամրացված դարձյալ ծղոտով: Նման մի քանի շարք միանալով ստեղծել են որոշակի բարձրություն, որը հնարավորություն է տալիս զմփիկը տափակ դնել ու վրան նստել: Մի կողմում ունի նույն պարանից արված կախիչ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-80-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 161 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 12/2