Զինվորի արձանիկ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Արձանն ամրացված է կլրավուն պատվանդանի վրա, ներկված է սև: Զինվորը կանգնած է ուղիղ, ձախ ոտքը քիչ առաջ, աջ ձեռքում ունի նիզակ, ձախով բռնել է վեցանկյուն վահանակը: Զինվորը կիսամերկ է, հագուստը ծածկում է աջ ուսից մինչև ձախ ոտքը: Երկարավուն դեմքն ունի հանգիստ արտահայտություն: Մազերը ամուր հավաքված են գլխի վրա և կապված հետևամասում: Ականջից կախված զարդերը հասնում են մինչև ուսերը: Լայն ճակատի վրա իջնում է երկարավուն մազափունջը: Նիզակն ու վահանը պատրատված են առանձին փայտից: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-1970-ական թթ. Նյութը՝  փայտ Բարձրություն (սմ)՝  29 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5861/10 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-11