Զգեստ բեմական «Սայաթ-Նովա»

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Բեմական հանդերձանք, աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Զգեստ բեմական կարված յասամանագույն մետաքսյա կտորից: Կիսաշրջազգեստը շատ լայն է՝ մեջքը շարով հավաքված: Թևերը երկտակ են: Առաջամասում ունի գոտկատեղից ամրացված զույգ վարդագույն թավշյա գոգնոցիկներ՝ զարդանախշված «փայլերով»: Կրել է Թ. Ալթունյանի անվան երգի-պարի ժողովրդական անսամբլի պարուհի Հովսեփյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940-ական թթ. Նյութը՝  Մետաքս, թավիշ, կապրոն Երկարություն (սմ)՝  144 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3192-4